Իրանը հայտարարել է, որ շարունակելու է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին
Աշխարհ
Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել Մերձավոր Արևելքում և Իսրայելում գտնվող ամերիկյան թիրախներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Աբոլֆազլ Շեկարչին։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը որոշել է չհարվածել հարևան երկրներին, եթե նրանք չհարձակվեն։
Նա նաև ներողություն է խնդրել այն երկրներից, որոնք Իրանի կողմից հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի վրա հարձակումները կշարունակվեն։ Երկրները, որոնք մինչ օրս ԱՄՆ-ին և Իսրայելին չեն տրամադրել իրենց տարածքն ու հնարավորությունները, մեր հարձակումների թիրախ չեն եղել և հիմա էլ չեն», - ասել է Շեքարչին՝ ըստ Fars լրատվական գործակալության։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)