Տղամարդուն տուգանել են սոցիալական ցանցում 12 տարի առաջ հրապարակած նկարի համար
Հասարակություն
Կամչատկայի երկրամասում դատարանը տուգանել է մի տղամարդու՝ սոցիալական ցանցում տարիներ առաջ հրապարակած նկարի պատճառով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով դատական փաստաթղթերին։
Տեղեկությունների համաձայն՝ Կամչատկայի բնակիչը 2013, 2017 և 2020 թվականներին իր «ВКонтакте» էջում հրապարակել էր երեք պատկեր։ Ամենահին հրապարակման մեջ պատկերված էր տղամարդ, որը կանգնած էր գրատախտակի մոտ և շրջանագծի մեջ պենտագրամ էր նկարում։ Դրա հիման վրա նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն՝ ծայրահեղական կազմակերպության խորհրդանիշների քարոզչության կամ հանրային ցուցադրության հոդվածով։
Դատարանում տղամարդու պաշտպանն ընդգծել է, որ վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետը արդեն անցել է։ Ինքը՝ մեղադրյալը, նշել է, որ 2019 թվականից չի վարել իր էջը և երկար ժամանակ չի դիտել հին հրապարակումները։ Սակայն դատարանը չի ընդունել այս բացատրությունները և տուգանել է նրան 1000 ռուբլով։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)