Իրանի դեմ պատերազմի մեկ շաբաթը մեծացնում է ռիսկերը ԱՄՆ-ի և Թրամփի համար
Համաշխարհային Մամուլ
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների սկսվելուց մեկ շաբաթ անց իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է լարվել, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բախվում է աճող քաղաքական և տնտեսական ռիսկերին։ Այս մասին գրում է Reuters-ը՝ նշելով, որ նույնիսկ Իրանի ուժերին հասցված ծանր հարվածներից հետո հակամարտությունը վերածվել է ավելի լայն տարածաշրջանային ճգնաժամի։
Վերլուծաբանների կարծիքով՝ պատերազմը կարող է երկարատև դառնալ և ազդել ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի վրա։ Հատկապես մեծ վտանգ է ներկայացնում Օրմուզի նեղուցի շուրջ լարվածությունը, քանի որ այդ ուղով անցնում է աշխարհի նավթի մոտ մեկ հինգերորդը։ Եթե նավթատարների շարժը երկար ժամանակ կանգ առնի, դա կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ և բարձրացնել էներգակիրների գները։
Փորձագետները նաև նշում են, որ պատերազմը կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրությունների վրա։ Թեև Թրամփի «Make America Great Again» շարժման կողմնակիցները հիմնականում աջակցում են նրան, ամերիկյան հասարակության մի հատված դժգոհ է նոր ռազմական գործողություններից և չի ցանկանում կրկնել Իրաքի կամ Աֆղանստանի պատերազմների փորձը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)