Արևմտյան մամուլը քննարկում է Ռուսաստանի նախազգուշացումը Ֆինլանդիային՝ հնարավոր միջուկային պատասխանով
Համաշխարհային Մամուլ
Արևմտյան լրատվամիջոցներում քննարկման թեմա է դարձել Ռուսաստանի նախազգուշացումը Ֆինլանդիային՝ հնարավոր միջուկային պատասխան միջոցների վերաբերյալ։ Այս մասին գրում է բրիտանական Daily Express պարբերականը։
Մարտի 5-ին Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը առաջարկել էր փոփոխություններ կատարել գործող օրենսդրությունում՝ երկրի ռազմական պաշտպանության համար առկա սահմանափակումները վերացնելու նպատակով։ Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նման քայլերի դեպքում Մոսկվան կձեռնարկի համապատասխան պատասխան միջոցներ։
Daily Express-ը նշում է, որ Մոսկվայի արձագանքը բավական կոշտ է եղել՝ հատկապես հաշվի առնելով, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Պարբերականը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցներից մեկն ունի, մինչդեռ Ֆինլանդիան նման սպառազինություն չունի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ