Հայտնի սերիալի դերասանուհին և նրա դուստրը զոհվել են ավտովթարի հետևանքով
Ռուսաստան
Թատրոնի և կինոյի դերասանուհի Եկատերինա Վեդունովան, որը հայտնի էր «Սկլիֆոսովսկի» սերիալում իր դերակատարմամբ, մահացել է ավտովթարի հետևանքով։ Դժբախտ պատահարի զոհ է դարձել նաև նրա 15-ամյա դուստրը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընտանիքի ընկեր Մարիաննա Պորյադկոյին։
Վթարը տեղի է ունեցել մարտի 4-ի գիշերը Մորդովիայի Զուբովո-Պոլյանսկի շրջանում։ Վեդունովան, նրա դուստրը և վարորդը մեքենայով ուղևորվում էին դեպի Մոսկվա, երբ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարի։
Տեղեկությունների համաձայն՝ 45-ամյա դերասանուհին մահացել է տեղում՝ մինչ շտապօգնության ժամանումը, իսկ նրա դուստրը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Եկատերինա Վեդունովան ծնվել էր 1980 թվականի հուլիսի 9-ին, ավարտել էր Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը և հանդես եկել ինչպես թատրոնում, այնպես էլ մի շարք հեռուստասերիալներում։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)