Ոճաբանը նշել է աշուն-ձմեռ սեզոնի ամենանորաձև աքսեսուարը
Հասարակություն
Ռուսաստանցի ոճաբան և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ռոգովը հայտարարել է, թե որ աքսեսուարն է լինելու ամենանորաձևը աշուն-ձմեռ սեզոնին։ Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին ամենաթրենդային տարրերից մեկը կլինի մետաքսյա գլխաշորը։
Ռոգովը իր Telegram ալիքում հրապարակել է լուսանկարներ նորաձևության ցուցադրություններից, որտեղ Hui, Zomer, Conner Ives, Etro և Marine Serre բրենդների մոդելները ներկայացել են նման աքսեսուարով։ Ոճաբանի խոսքով՝ մետաքսյա գլխաշորը կամ դրա տարբերակները դարձել են բազմաթիվ նորաձև հավաքածուների կարևոր տարր։
Փորձագետը նշել է, որ այս աքսեսուարը նախորդ տարվանից արդեն ուժեղ դիրք է զբաղեցնում նորաձևության աշխարհում և հաջորդ սեզոնին կարող է դառնալ զգեստապահարանի հիմնական բաղադրիչներից մեկը։ Ավելի վաղ Ռոգովը նաև կանխատեսել էր, որ նորաձևություն կվերադառնա բազմաշերտ հագուստի ոճը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)