Ռուսաստանը դուրս է եկել ՄԱԿ-ի հետ էներգետիկ զարգացման կենտրոն ստեղծելու համաձայնագրից
Ռուսաստան
Ռուսաստանը դադարեցրել է ՄԱԿ-ի հետ համաձայնագրի գործողությունը, որը վերաբերում էր Մոսկվայում կայուն էներգետիկ զարգացման կենտրոնի ստեղծմանը։ Այս մասին հաղորդվում է մարտի 6-ին Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում։
Համաձայն որոշման՝ դադարեցվում է Ռուսաստանի կառավարության և ՄԱԿ-ի միջև ստորագրված համաձայնագիրը, որի շրջանակում Մոսկվայում գործում էր կայուն էներգետիկ զարգացման կենտրոն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Կենտրոնը ստեղծվել էր 2008 թվականի սեպտեմբերին և նպատակ ուներ մշակել էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղիներ՝ նպաստելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների կայուն էներգետիկ զարգացմանը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին