Կատարը հետ է մղել հրթիռային հարձակումը
Աշխարհ
Կատարի ՀՕՊ-ը հետ է մղել երկրի վրա հրթիռային հարձակումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կատարի պաշտպանության նախարարությանը։
«Զինված ուժերը կասեցրել են Կատարի դեմ ուղղված հրթիռային հարձակումը», - ասվում է հայտարարության մեջ։
Մարտի 7-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ չհասցնել հարևան երկրներին՝ բացառությամբ նրանց ներսից հարձակումների դեպքերի։ Պետության ղեկավարի խոսքով՝ Թեհրանը մտադիր չէ «ներխուժել այլ երկրներ»։ Նա նաև ներողություն է խնդրել Մերձավոր Արևելքի այն երկրներից, որոնց տարածքներին Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ իր հակամարտության շրջանակներում։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)