Իրանը հարվածել է ԱՄԷ-ում գտնվող ԱՄՆ ավիաբազային
Աշխարհ
Մարտի 7-ի առավոտյան Իրանը ավիահարված է հասցրել ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան Ալ-Զաֆրա ավիաբազային։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում), մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։
«ԻՀՊԿ-ի ռազմածովային անօդաչու ստորաբաժանումները այսօր վաղ առավոտյան զանգվածային հարձակում են իրականացրել Ալ-Զաֆրա ավիաբազայի վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվել է, որ իրանական բանակը հաջողությամբ հարվածել է նշանակված թիրախներին, այդ թվում՝ արբանյակային կապի կենտրոնին, վաղ նախազգուշացման և կրակի կառավարման ռադարներին և օդային գործողությունների կենտրոնին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)