Իսրայելը հարվածել է Բեյրութի կլինիկային
Աշխարհ
Իսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի հարավային արվարձանների Մաամուրա թաղամասի առողջապահական կլինիկային, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ականատեսներին։
«Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են Մաամուրայի առողջապահական կլինիկան. մնացել են միայն այրված հիմնասյուները», - ասել է գործակալության աղբյուրը։
Ականատեսների խոսքով՝ շենքում տեղակայված են եղել բազմաթիվ տեղացի մասնագետների ռուսական և խորհրդային համալսարանների շրջանավարտների մասնավոր բժշկական պրակտիկաներ։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ հարվածի պահին ոչ ոք շենքում չի եղել։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին