Մեծ Բրիտանիան խոստովանել է, որ ղեկավարում է Ուկրաինայում ռազմական օբյեկտները
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը առաջին անգամ հայտարարել է Ուկրաինայում բրիտանական ռազմական տեխնիկայի վերանորոգման չորս օբյեկտների առկայության մասին և նախատեսում է բացել հինգերորդը, հաղորդում է The Guardian-ը։
«Այս օբյեկտների տեղակայումը Ուկրաինայում ապահովում է, որ զրահատեխնիկան և սարքավորումները արագ վերանորոգվեն և ավելի արագ վերադարձվեն Ուկրաինայի զինված ուժերին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Օբյեկտները կառավարվում են բրիտանական ընկերությունների կողմից, և օբյեկտներում աշխատում են Մեծ Բրիտանիայից և Ուկրաինայից ինժեներներ։ Արհեստանոցները զբաղվում են զրահատեխնիկայի և սարքավորումների, այդ թվում՝ բրիտանական CVR-T զրահափոխադրիչների, Husky զրահատեխնիկայի, L119 թեթև հաուբիցների և AS-90 հրետանային համակարգերի վերանորոգմամբ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)