Ռուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից
Աշխարհ
Մոսկվան կոչ է անում Իրանին և Ադրբեջանին առավելագույն խոհեմություն ցուցաբերել և զերծ մնալ չմտածված քայլերից՝ Նախիջևանում ԱԹՍ-ի հետ կապված միջադեպից հետո։ Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Իրանի միջև առաջացած լարվածությանը, ապա մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ մեր ռազմավարական գործընկերներին, առավելագույն խոհեմություն ցուցաբերել, զերծ մնալ չմտածված քայլերից և տարածաշրջանում չստեղծել նոր բաժանարար գծեր՝ ի վնաս բարիդրացիության սկզբունքի», — ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հրապարակված մեկնաբանության մեջ։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ «այդքան լարված իրավիճակում չափազանց կարևոր է մանրակրկիտ ստուգել ցանկացած միջադեպի բոլոր հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել լարվածության հետագա սրմանը»։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)