Կանայք զգալի ներդրում ունեն մեր քաղաքի և երկրի զարգացման մեջ․ Տիգրան Ավինյան
Հայաստան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Մարտի 8-ի առթիվ․
Մարտի 8-ը ևս մեկ առիթ է արժևորելու կանանց կարևոր դերը հասարակության կյանքում։ Տարբեր ոլորտներում իրենց աշխատանքով, մասնագիտական գիտելիքով և ստեղծագործ մտածողությամբ կանայք զգալի ներդրում ունեն մեր քաղաքի և երկրի զարգացման մեջ։
Երևանում ևս կան բազմաթիվ կանայք, ովքեր իրենց աշխատանքով ձևավորում են քաղաքի առօրյան՝ կրթության, գիտության, մշակույթի, ճարտարապետության և բազմաթիվ այլ ոլորտներում։
Սիրելի կանայք, սիրելի աղջիկներ,
Շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով հաջողություններ, ստեղծագործ ուժ և բազմաթիվ գեղեցիկ օրեր։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)