Նորվեգիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել
Աշխարհ
Օսլոյում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ գիշերվա կեսին պայթյուն է տեղի ունեցել, որը «աննշան վնասներ» և նյութական վնասներ է պատճառել։
Օսլոյի ոստիկանությունը հայտնել է, որ մարտի 8-ին, ժամը 1-ի սահմաններում, պայթյունների մասին մի քանի զանգ է ստացել։ Ժամանելուն պես պարեկային խմբերը հաստատել են, որ պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ։
«Պայթյունի հետևանքով աննշան վնասներ կան։ Այս պահին մենք չենք մեկնաբանի վնասի, պայթյունի և այլնի մասին», - ասել է արձագանքման խմբի ղեկավարը՝ բացատրելով, որ հետաքննությունը նոր է սկսվում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են պայթյունի հնարավոր մեղավորների որոնումները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի և ուղղաթիռի միջոցով։
Դեսպանատան շրջակայքը ստուգվել է այլ վտանգավոր առարկաների առկայության համար, բայց ոչինչ չի հայտնաբերվել։
Արդարադատության և հասարակական անվտանգության նախարար Աստրի Աաս-Հանսենը հայտարարել է, որ դա «անընդունելի միջադեպ է և չափազանց լուրջ է ընդունվում»։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)