Մակրոնը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել
Աշխարհ
Մարտի 8-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահը համերաշխություն ու իր երկրի աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ կապված «Իրանի կողմից Ադրբեջանի վրա օդային հարձակման հետ»։
Էմանուել Մակրոնը նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Իրանից Ֆրանսիայի քաղաքացիների Ադրբեջանի տարածքով տարհանման պայմաններ ստեղծելու համար։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ, քննարկվել են համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում