Թրամփը չի բացառում Իրան զորքեր ուղարկելը. Սպիտակ տուն
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի բացառել Իրան զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն դա ներկայումս Վաշինգտոնի ծրագրի մաս չի կազմում: Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
Չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղարը որպես հնարավոր սցենար նշել է ԱՄՆ-ի կողմից Իրանում ցամաքային գործողությունը, սակայն նշել է, որ ներկայումս նման ծրագրեր չկան։
«Նախագահը, որպես գերագույն հրամանատար, ցանկանում է շարունակել գնահատել այս ռազմական գործողության հաջողությունը։ Այն ներկայումս ծրագրի մաս չի կազմում, բայց նախագահը քննարկում է բոլոր տարբերակները», - Fox News-ի եթերում ասել է Լևիթը, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ցամաքային գործողության հնարավոր մեկնարկին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում