Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտներին հարվածելու իր պատրաստակամության մասին
Աշխարհ
Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում գտնվող վառելիքաէներգետիկ սեկտորի օբյեկտներին, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը շարունակեն հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին․ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» շտաբը։
«Ակնկալում ենք, որ իսլամական երկրների կառավարությունները հնարավորինս շուտ կզգուշացնեն հանցավոր Միացյալ Նահանգներին և սիոնիստական ռեժիմին նման քայլերից, որպեսզի պատերազմի կրակը էլ ավելի չբորբոքվի։ Հակառակ դեպքում տարածաշրջանում կիրականացվեն համարժեք գործողություններ», — ասված է հայտարարության մեջ, որը հրապարակել է Իրանի պետական հեռուստառադիոն։
Հրամանատարությունը նաև նշել է, որ մինչ այժմ Իրանը, թեև ունի ամբողջ տեղեկատվությունը վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ և ունի հարձակողական հնարավորություններ, այնուամենայնիվ զերծ է մնացել նմանատիպ ցանկացած գործողությունից։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում