Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին և հայտնել՝ Նախիջևանում տեղի ունեցած միջադեպը որևէ կապ չունի Իրանի հետ
Աշխարհ
Մարտի 8-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում են ադրբեջաական ԶԼՄ–ները։
Ըստ հաղորդագրության՝ «Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին Ադրբեջանում Իրանի դեսպանատուն այցելելու և Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ու բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու, ինչպես նաև Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նրա մտադրության համար»։
Զրույցի ընթացքում Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «օդից Նախիջևանին հարվածելու հետ կապված միջադեպը որևէ կապ չունի Իրանի հետ»՝ ընդգծելով, որ միջադեպը կհետաքննվի։
Իլհամ Ալիևը կրկին ցավակցություն է հայտնել Իրանում վերջին իրադարձությունների հետևանքով բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ։
Ըստ մամուլի ծառայության՝ Ադրբեջանի նախագահը ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում