Իրանի հաջորդ գերագույն առաջնորդը չի կարողանա երկար մնալ իշխանության ղեկին առանց ԱՄՆ-ի հավանության․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա երկար մնալ իշխանության ղեկին առանց Սպիտակ տան հավանության։ Այս մասին Թրամփն ասել է ABC News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է իրավիճակին, քանի որ Իրանը պատրաստվում է ընտրել նոր առաջնորդ՝ հանգուցյալ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին փոխարինելու համար։
«Նրան անհրաժեշտ է լինելու մեր համաձայնությունը։ Եթե նա դա չանի, երկար չի կարողանա մնալ իշխանության գլխին», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ չի ուզում, որ նմանատիպ իրավիճակը կրկնվի ապագայում։
«Ես չեմ ուզում, որ մենք նույն բանը կրկին անենք հինգ տարի անց, կամ ավելի վատ՝ թույլ տանք նրանց միջուկային զենք ձեռք բերել», - ընդգծել է Թրամփը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում