«Հիշում եմ, որ էդ օրվանից սկսեցի կարմիր ծաղիկներ չսիրել»․ Իննա Խոջամիրյանը՝ Մարտի 8–ի ու մանկական տրավմաների մասին
Ժամանց
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Ինստագրամի իր էջում մարտիության ֆոտոշարք է հրապարակել ու կիսվել մանկության հուշերով․
«Երբ փոքր էի, իմ համար մարտի 8-ը մամայիս տոնն էր (ու դե, մնացած մամաների): Պապան միշտ կարմիր կակաչներ էր բերում էդ օրը (շա՜տ էր բերում, շատ-շատ կարմիր կակաչներ ու կարմիր ժապավեն):
Մի տարի ուժեղ վիճել էին ու պապան մարտի 8ին կարմիր կակաչներ չբերեց... մամաս ավելի փրփրեց, ավելի նեղացավ.. ու վեճը վերածվեց մի մեծ կռվի: Դասական կռիվ էր` սիրո, ուշադրության, հոգատարության պակասի, սպասելիքների ու իրականության, սենտիմենտալի ու ռացիոնալի մասին:
Փոքր էի, աղոտ եմ հիշում արդեն... բայց հիշում եմ, որ էդ օրվանից սկսեցի կարմիր ծաղիկներ չսիրել:
Շատ տարիներ հետո, ես`արդեն մեծ աղջիկ, անընդհատ կարմիր ծաղիկներ էի ստանում, հատկապես մարտի 8-ին...
ու ամաչում էի ասել, որ ես դրանք չեմ սիրում....
Հետո , երբ վերջապես համարձակվեցի ասել
Եվս մի մարտի 8-ի ամենևին ծաղիկներ չստացա .... :)
Մամայի պես փրփրեցի, հուզվեցի, նեղացա.
Դրամաներ, չարդարացված սպասելիքներ, ավելորդ հույզեր....
Տարիներ անց,
Եվս մի մարտի 8-ի վերջապես սեպարացվեցի մամայի պրիզմայից, ու իմ տրավմայից:
Հասկանալով, որ ես ծաղիկներ պիտի ունենամ իմ միջավայրում ՄԻՇՏ, անկախ օրվանից , անկախ գույնից ու նվիրողից։
ու այն ինչ մաղթում եմ կանանց ու ուզում եմ տեսնել հայ կնոջ կյանքում` վերածել եմ գործի, ու անում եմ դա ամեն օր!
Իսկ մարտի 8-ը մամայիս (ու դե մնացած մամաների) տոնն ա...
Ու էսօր իրան կարմիր կակաչներ եմ տանում ...
Սենտիմենտալ եմ, բայց անկեղծ.
Կներեք ))
Շնորհավոր Մարտի 8»։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան