Թուրքիան վեց F-16 կործանիչ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում
Աշխարհ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից Հյուսիսային Կիպրոսում տեղակայվել են վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր։
«Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների լույսի ներքո և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ՀԿԹՀ անվտանգությունն ամրապնդելու աստիճանական միջոցառումների շրջանակներում, այսօրվանից ՀԿԹՀ-ում տեղակայվել են վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր։
Անհրաժեշտության դեպքում և զարգացումներից կախված՝ կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ», -ասվում է նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում