Ռուսաստանում բժիշկների համար սահմանվել է նոր համազգեստ․ գույները կսահմանվեն ըստ պաշտոնի
Ռուսաստան
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը ներկայացրել է բժշկական աշխատակիցների համար նախատեսված նոր համազգեստի ձևաչափը, որը ներառում է վեց տարբեր գույն՝ կախված աշխատակցի պաշտոնից։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նախարարության ներկայացրած առաջարկություններին։
Նոր համակարգի համաձայն՝ ղեկավար անձնակազմին առաջարկվում է կրել մանուշակագույն համազգեստ, բժիշկներին՝ մուգ կանաչ, իսկ միջին բուժանձնակազմին՝ բաց կանաչ (սալաթագույն) գույնի հագուստ։ Կրտսեր բուժանձնակազմի համար նախատեսված է նարդոսագույն համազգեստ, վարչական աշխատակիցների համար՝ կապույտ, իսկ ոչ բժշկական և տնտեսական ծառայությունների, ինչպես նաև IT մասնագետների համար՝ մոխրագույն։
Բացի այդ, նախարարությունը խորհուրդ է տվել բուժհաստատությունների աշխատակիցներին կրել հատուկ կոշիկ՝ մոտ 2-3 սանտիմետր հաստությամբ, ռելիեֆային և ռետինապատ, ճկուն ներբանով։ Ըստ գերատեսչության՝ նման կոշիկը կնվազեցնի ոտքերի ծանրաբեռնվածությունը և կկանխի սայթաքելու վտանգը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում