ԱՄԷ նավթային գործարանում հրդեհը մարվել է
Աշխարհ
ԱՄԷ Ֆուջեյրա էմիրության նավթաքիմիական համալիրում հրդեհը, որը առաջացել էր հակաօդային պաշտպանության հարվածից հետո ընկնող բեկորներից, մարվել է, ասվում է էմիրության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Ֆուջեյրայի էմիրության իրավասու ծառայությունները ՀՕՊ համակարգի հաջող աշխատանքի արդյունքում լիակատար վերահսկողություն են հաստատել բեկորների ընկնելուց հետո բռնկված հրդեհի նկատմամբ։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել», – ասվում է հայտարարության մեջ։
Սա Ֆուջեյրա արդյունաբերական գոտում փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված գործողության մեկնարկից ի վեր առաջին միջադեպը չէ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում