Իրանում դպրոցի վրա հարձակումը, հնարավոր է, իրականացվել է «Տոմահավկ» հրթիռով
Աշխարհ
Իրանում աղջիկների դպրոցի վրա հարվածը, հնարավոր է, հասցվել է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռով, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով ենթադրյալ հարվածի տեսանյութը ուսումնասիրած փորձագետներին։
«Մասնագետները ABC-ին հայտնել են, որ վերջերս հրապարակված տեսանյութում, կարծես, երևում է, թե ինչպես է ԱՄՆ-ում արտադրված հրթիռը հարվածում Իրանում գտնվող աղջիկների դպրոցի մոտ գտնվող շենքին, որտեղ, ըստ տեղական իշխանությունների, զոհվել է 168 մարդ», - նշվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, Ջեյմս Մարտինի անվան չտարածման ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Սեմ Լեյրը հաստատել է, որ դպրոցի տարածքի վրա հարձակման կադրերում արձանագրված հրթիռի չափսերն ու ձևը նման են «Տոմահավկ» հրթիռներին, որոնք այս հակամարտության մեջ օգտագործվում են միայն ամերիկյան զինվորականների կողմից։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում