Ստամբուլի քաղաքապետին սպառնում է մինչև 2000 տարվա բանտարկություն
Թուրքիա
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցներից մեկը, սպառնում է մինչև 2000 տարվա ազատազրկում։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով դատական գործի մանրամասներին։
Տեղեկության համաձայն՝ Իմամօղլուն պետք է մարտի 9-ին ներկայանա դատարան, որտեղ քննվելու է կոռուպցիայի վերաբերյալ գործը։ Մեղադրանքների համակցման դեպքում նրան կարող է սպառնալ ավելի քան 2000 տարվա ազատազրկում։
Իմամօղլուն ձերբակալվել էր 2025 թվականի մարտի 19-ին՝ կոռուպցիայի կասկածանքով։ Նրա ձերբակալությունը մեծ արձագանք էր առաջացրել Թուրքիայում և դարձել էր Ստամբուլում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ։ Քաղաքապետը հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում