Իրանում ինտերնետը անջատված է արդեն տասը օր
Աշխարհ
Միջազգային ինտերնետային մոնիթորինգի NetBlocks ծառայության տվյալներով՝ Իրանում ինտերնետը գործնականում անջատված է արդեն տասը օր։
«Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն տասը օր, ցանցային կապի մակարդակը 216 ժամից հետո (անջատման սկսվելուց ի վեր) նորմայի 1%-ի է», - հայտնել է ծառայությունը X սոցիալական մեդիա հարթակում։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, և հաղորդագրություններ եղան վնասների և քաղաքացիական զոհերի մասին։
Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում