ԱՄՆ-ում բացատրել են՝ ինչու Իրանի նոր առաջնորդը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նրա հայրը
Աշխարհ
Իրանի գերագույն առաջնորդ դարձած Մոջթաբա Խամենեին կարող է Միացյալ Նահանգներին ավելի մեծ խնդիրներ պատճառել, քան իր սպանված հայրը՝ Ալի Խամենեին։ Ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Փեյփը այս մասին գրել է X սոցիալական մեդիա հարթակում։
Ըստ Փեյփի՝ իրավահաջորդը պետք է ապացուցի, որ «բավականաչափ ուժեղ է կառավարելու համար», ուստի հակամարտության սրումը կարող է անհրաժեշտ լինել։
«Իրանի գերագույն առաջնորդը կարող է այս պատերազմն ավելի վտանգավոր դարձնել, քան իր նախորդն էր։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբ առաջնորդները վերացվում են հակամարտությունների սկզբում, նրանց իրավահաջորդները հաճախ սրում են իրավիճակը՝ իրենց իշխանությունը ապացուցելու համար։ Այս օրինաչափությունը կոչվում է «ավելի դժվար իրավահաջորդի խնդիր»», - նշել է նա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում