Արևմուտքում կանխատեսել են՝ Իրանի դեմ կարող է միջուկային զենք կիրառվել
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են միջուկային զենք օգտագործել Իրանի դեմ, ուստի երկրի իշխանությունները պետք է կամ հանձնվեն, կամ տեղափոխվեն խոշոր բնակավայրերից դուրս։ Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում գրել է Megaupload և Mega ֆայլերի փոխանակման կայքերի հիմնադիր Քիմ Շմիցը, որը հայտնի է նաև որպես Kim Dotcom։
Իր գրառման մեջ գործարարը դիմել է Իրանին և կոչ արել «պատրաստվել մեծաթիվ զոհերի»։
«Ես կարծում եմ, որ Թրամփը և Նեթանյահուն շուտով պլանավորում են միջուկային զենք օգտագործել, հավանաբար ոչ միայն Թեհրանում։ Եթե ուզում եք հանձնվել, արեք դա հիմա։ Եթե չեք ուզում ծնկի գալ ԱՄՆ-ի և Իսրայելի առջև, տեղափոխեք ձեր ղեկավարությանը խոշոր բնակավայրերից դուրս։ Եթե կառավարիչները օգտագործեն միջուկային զենք, ժողովուրդը կտապալի նրանց։ Միլիոնավոր մարդկանց մահից հետո այս քաղաքական գործիչները ապագա չեն ունենա», - գրել է Dotcom-ը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում