Պուտինը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է Կրեմլը՝ հրապարակելով Ռուսաստանի առաջնորդի ուղերձը։
Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ Իրանի համար բարդ ժամանակահատվածում նոր առաջնորդի գործունեությունը կպահանջի մեծ քաջություն և նվիրվածություն։ Նա վստահություն է հայտնել, որ Մոջթաբա Խամենեին արժանապատվորեն կշարունակի իր հոր՝ Ալի Խամենեիի գործը և կհամախմբի իրանցի ժողովրդին առկա փորձությունների պայմաններում։
Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Թեհրանին՝ հաստատելով Իրանի նկատմամբ «անփոփոխ աջակցությունն ու համերաշխությունը»։ Նշվում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդի երդմնակալության պաշտոնական արարողությունը նախատեսված է մարտի 9-ին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում