Զելենսկին ուսերը թոթվել և ծիծաղել է՝ մեկնաբանելով Թրամփի՝ իր մասին արված մեկնաբանությունները. NYT
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «ուսերը թոթվել» և «ծիծաղել» է, երբ նրան հարցրել են, թե արդյոք տեսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ուկրաինացի առաջնորդը «խոչընդոտ» է խաղաղության համաձայնագրի համար։ Այս մասին գրել է ռազմական թղթակից Քիմ Բարքերը The New York Times-ի հոդվածում։
Լրագրողը գրել է, որ հարցրել է Ուկրաինայի նախագահին, թե արդյոք տեսել է Թրամփի հայտարարությունը, որում ԱՄՆ նախագահն ասել է, որ Կիևի ռեժիմի առաջնորդը «խոչընդոտ» է Ուկրաինայում խաղաղության համար։ Բարքերը նշել է, որ Զելենսկին «անտեսել է» հարցը և «ծիծաղել է այն մտքից, որ պետք է բացատրի հակամարտության պատճառները»։
«Ես կարծում էի, որ պարզ էր, թե ով է ագրեսորը, և ով՝ ոչ», - նշել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում