Թուրքիան կոչ է արել Իրանին զերծ մնալ հետագա սրացումից
Աշխարհ
Թուրքիայի վրայով հրթիռի ոչնչացումից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմը կոչ է արել Իրանին զերծ մնալ տարածաշրջանում լարվածության հետագա սրումից։
«Իրանից մեր երկրին ուղղված բալիստիկ հրթիռը Գազիանթեփի Շահինբեյ շրջանի երկնքում ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից անհապաղ որսացվել և չեզոքացվել է։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել», - ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
Նա հավելել է, որ բոլոր համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես՝ Ազգային պաշտպանության նախարարությունը, աշխատում են լիակատար համակարգվածությամբ։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքը և սահմանային անվտանգությունը պաշտպանելու կարողությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում