ՆԱՏՕ-ն Թուրքիայում խոցել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռ
Թուրքիա
ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիայի օդային տարածքում խոցել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Reuters-ը։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռը մտել էր Թուրքիայի օդային տարածք, սակայն արագ հայտնաբերվել և ոչնչացվել է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի կողմից, որոնք տեղակայված են Արևելյան Միջերկրականում։ Հրթիռի բեկորների մի մասը ընկել է Գազիանթեփ նահանգի անմարդաբնակ տարածքներում, սակայն միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ մեծ կարևորություն են տալիս տարածաշրջանում կայունությանը և հարևան երկրների հետ հարաբերություններին, սակայն ընդգծել են, որ Անկարան առանց հապաղելու կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը երկրի տարածքի և օդային տարածքի նկատմամբ ցանկացած սպառնալիքի դեպքում։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այս միջադեպի կապակցությամբ բողոք էր հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան