Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել
Աշխարհ
Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել Լիբանանում Իսրայելի ցամաքային հարձակումից հետո: Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Հաշվի առնելով Լիբանանում իրավիճակի արագ վատթարացումը, Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել», - գրել է նա՝ նշելով, որ Փարիզը շարունակում է բանակցություններ վարել Իսրայելի և Լիբանանի իշխանությունների հետ՝ երկիրը քաոսի մեջ չընկղմելու համար։
Բարոն նաև հայտարարել է, որ Փարիզը 6 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանում գործող մարդասիրական կազմակերպություններին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար և բացել է հիմնադրամ՝ Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնին հետաքրքրված ընկերությունների համար աջակցելու համար: Պատրաստվում է նաև 20 տոննա մարդասիրական օգնության բեռ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում