Հայտնի հեռուստահաղորդավարի «հատուկ» պետհամարանիշերը փորձում են վաճառել 50 միլիոն ռուբլով
Հասարակություն
Ռուսական հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևի ավտոմեքենայի «հատուկ» АМР շարքի պետհամարանիշերը պատրաստվում են վաճառել մոտ 50 միլիոն ռուբլով։ Այդ մասին հայտնում է Mash Telegram-ալիքը՝ հղում անելով արտիստի ներկայացուցիչներին։
Նշվում է, որ ԱМР շարքի համարանիշները նախկինում համարվում էին «բլատնի» և հիմնականում տրվում էին պետական կառույցների ավտոպարկերին։ Դրանք ժամանակին գրանցված էին Նիկոլաևի «Յունիքս» ընկերության անունով, իսկ ընկերության փակվելուց հետո անցել են հեռուստահաղորդավարի սեփականությանը։ Ներկայումս համարանիշները տեղադրված են Jaecoo մակնիշի ավտոմեքենայի վրա։
Արտիստի հարազատները մտադիր են վաճառել համարանիշերը մեքենայից առանձին՝ դրանք տեղափոխելով մեկ այլ ավտոմեքենայի վրա։ Սակայն գործընթացը կարող է բարդանալ, քանի որ իշխանությունները քննարկում են АМР շարքի համարանիշերը ընդհանուր ռեեստրից հանելու և դրանց վաճառքը առցանց հարթակներում արգելելու հարցը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում