«Կալաշնիկով» կոնցեռնի նախկին ղեկավարներից մեկը ձերբակալվել է խոշոր խարդախության գործով
Ռուսաստան
Ռուսաստանում ձերբակալվել է «Կալաշնիկով» կոնցեռնի նախկին փոխտնօրենը, որը պատասխանատու էր գնումների և լոգիստիկայի համար։ Նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Քննության տվյալներով՝ գործը կապված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար պաշտպանական միջոցների մատակարարման պայմանագրերի հետ, որոնք իրականացվել են պետական պաշտպանական պատվերի շրջանակում։ Մեղադրյալը ներկայումս գտնվում է Մոսկվայի քննչական մեկուսարաններից մեկում։
Ավելի վաղ նույն գործի շրջանակում ձերբակալվել էր նաև «Կալաշնիկով» կոնցեռնի գնումների և լոգիստիկայի նախկին տնօրեն Քսենիա Գրաշչենկովան, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Եթե մեղադրանքները հաստատվեն, նրանց կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում