Կրեմլը սխալմամբ հրապարակել է Պուտինի մարտի 8-ի չմոնտաժված շնորհավորանքը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլի կողմից հրապարակված Վլադիմիր Պուտինի մարտի 8-ի շնորհավորանքի չմոնտաժված տարբերակը տեխնիկական սխալ էր։ Այդ մասին նա հայտնել է «Подъем» պորտալին։
Պեսկովի խոսքով՝ սխալմամբ հրապարակվել էր տեսանյութի նախնական տարբերակը, որտեղ Պուտինը ելույթի ընթացքում հազում է և խնդրում է կրկին ձայնագրել ուղերձը։ Նա ընդգծել է, որ դա պարզապես սխալ էր և Կրեմլը կձգտի ապագայում նման դեպքեր թույլ չտալ։
Տեսանյութը հրապարակվել էր Կրեմլի պաշտոնական Telegram-ալիքում մարտի 8-ի գիշերը, սակայն մի քանի րոպե անց հեռացվել էր։ Այդ ընթացքում այն արդեն հասցրել էին պահպանել և տարածել այլ ալիքներ։ Ավելի ուշ հրապարակվել է արդեն խմբագրված և վերջնական տարբերակը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում