Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները
Հասարակություն
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մարտի 6-ին՝ կեսգիշերն անց, Արտաշատի խճուղում ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Վեդի քաղաքի 39-ամյա բնակչին և համաքաղաքացի 42-ամյա ուղևորին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից:
Ավտոմեքենայում դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ կար։ 39-ամյա վարորդը հայտնել է, որ կաթուցիչում մարիխուանա է։ Երևանի պարեկները պարզել են, որ նա ՌԴ քրեական օրենսգրքի 187 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում