Մախաչկալայում «Դոնալդ Թրամփին» տուգանել են հայերին վիրավորելու համար
Աշխարհ
Մախաչկալայում վարչական իրավախախտումների մեղադրանք է առաջադրվել Telegram-ում «Donald Trump» մականունն օգտագործող և հայերին վիրավորող տղամարդու: Մեղադրանքի մասին հաղորդվել է Մախաչկալայի Լենինսկի շրջանային դատարանի կայքում:
Դատարանը 33-ամյա Թոֆիկ Իսմայիլովին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.3.1 հոդվածի 1-ին մասով և տուգանել է նրան 10 հազար ռուբլով:
Ըստ գործի նյութերի՝ Donald Trump մականունով օգտատիրոջ մեկնաբանություններում հայերի նկատմամբ անօրինական գործողություններ հրահրող հայտարարություններ են պարունակել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում