Իրանը գերծանր հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական օբյեկտների ուղղությամբ
Աշխարհ
Իրանը գերծանր հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական թիրախներին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մարտի 9-ին։
ԻՀՊԿ-ն նշել է, որ հարվածների ալիքը 31-րդն էր «Ճշմարիտ խոստում 4» գործողության սկզբից ի վեր և նվիրված էր Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին։
«ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ավիացիայի հերոսները, օգտագործելով «Կեդր», «Խորամշահր» և «Խայբեր Շական» հրթիռները, հզոր հարձակում են սկսել տարածաշրջանում գտնվող հինգ ռազմավարական ամերիկյան բազաների, մասնավորապես՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի և Սիոնիստական ռեժիմի ռազմական բազաների վրա Թել Ավիվի և Հայֆայի տարածքներում», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում