Պուտինը զգուշացրել է Իրանի հետ կապված իրավիճակի հետևանքների մասին
Աշխարհ
Ռուսաստանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կվտանգեն համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը և կհանգեցնեն նավթի ու գազի գների աճի, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես անմիջապես կցանկանայի նշել, որ Ռուսաստանը զգուշացրել է՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու փորձերը անխուսափելիորեն կվտանգեն համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը. դրանք կբարձրացնեն նավթի և գազի գները, կսահմանափակեն այդ ռեսուրսների մատակարարումները ամբողջ աշխարհում և, իհարկե, կխաթարեն երկարաժամկետ ներդրումային ծրագրերը», - ասել է Ռուսաստանի առաջնորդը նավթի և գազի համաշխարհային շուկային նվիրված հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում