Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին
Աշխարհ
Իսրայելի զինված ուժերի շտաբը հայտարարել է, որ իրականացրել է հերթական հարվածների ալիքը։
X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ զինվորականները նշել են, որ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարբեր շրջաններում տեղակայված տասնյակ օբյեկտների, որոնք կապված են Իրանի կառավարության հետ, այդ թվում՝ այն, ինչ նրանք բնութագրել են որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անօդաչու թռչող սարքերի շտաբ։
Հայտարարության համաձայն՝ տվյալ օբյեկտից նախկինում անօդաչու սարքեր են արձակվել դեպի Իսրայել, ինչպես նաև այնտեղ պահվել են լրացուցիչ անօդաչու սարքեր, որոնք պատրաստված էին արձակման։
Զինված ուժերը հավելել են, որ թիրախավորվել են նաև մի քանի անօդաչու սարքերի պահեստային օբյեկտներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում