Լարվածության նվազեցումն էներգիայի գների նվազման լավագույն միջոցն է. Ռեյչել Ռիվզ
Աշխարհ
Մերձավոր Արևելքում լարվածության արագ նվազեցումը Մեծ Բրիտանիային աճող էներգիայի գներից պաշտպանելու լավագույն միջոցն է, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը։
«Ես համոզված եմ, որ բենզալցակայաններում գների ցածր մակարդակը պահպանելու լավագույն ճանապարհը լարվածության արագ նվազեցումն է, և իրավիճակի զարգացմանը, զուգահեռ ես կշարունակեմ հետևել գների փոփոխությանը», — օրենսդիրներին ասել է Ռիվզը։
Նա հավելել է, որ կարգավորող մարմիններին խնդրել է ուշադիր հետևել կենսական անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես՝ ավտոճանապարհային վառելիքի գներին, գրում է AL-JAZEERA-ն։
«Ես թույլ չեմ տա, որ որևէ ընկերություն շահագործի ներկայիս ճգնաժամը՝ սպառողների հաշվին ավելորդ շահույթ ստանալու համար», — ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում