Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։
Մարտի 10-ին Փարիզում վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ:
Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ