ՆԱՏՕ-ն Patriot ԶՀՀ-ներ է տեղակայել Թուրքիայի արևելքում
Աշխարհ
ՆԱՏՕ-ի ուժերը Թուրքիայի արևելքում՝ Մալաթիա նահանգում, տեղակայել են Patriot զենիթահրթիռային համակարգ՝ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին։ Անկարան շարունակում է խորհրդակցությունները դաշնակիցների հետ, ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ ՌԻԱ Նովոստիին փոխանցված հայտարարության մեջ։
«Տարածաշրջանում վերջին իրադարձությունների ֆոնին ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Թուրքիայի սահմաններն ու օդային տարածքը պաշտպանելու համար։ ՆԱՏՕ-ն ուժեղացրել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը՝ ի լրացում Թուրքիայի իշխանությունների կողմից արդեն իսկ ձեռնարկված միջոցների։ Այս միջոցառումների շրջանակում Patriot համակարգը ներկայում տեղակայված է Մալաթիայում», — ասվում է նախարարության հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում