Հունգարիան արգելել է նավթի արտահանումը՝ Եվրոպայում գների աճի պատճառով
Աշխարհ
Հունգարիայի կառավարությունը արգելում է հում նավթի, բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը՝ Եվրոպայում գների աճի ֆոնին, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, հայտարարել է ազգային էկոնոմիկայի նախարար Մարտոն Նագին։
Վառելիքի գների աճը զսպելու համար Հունգարիայի կառավարությունը մարտի 10-ից սահմանափակել է բենզինի և դիզելային վառելիքի գները։ Գները սառեցնելու որոշումը կայացվել է կառավարության արտահերթ նիստում՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթատարի փակման հետևանքով Եվրոպայում վառելիքի գների կտրուկ աճի, որը նույնպես ազդեց Հունգարիայի վրա։
«Կառավարությունն արգելում է հում նավթի, 95-րդ կարգի բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը և ձեռնարկում է ամենավճռական միջոցները առևտրային չարաշահումների դեմ», - գրել է Նագին Ֆեյսբուքում։ Նախարարը նաև հայտարարել է, որ կառավարությունը որոշել է 45 օրով ազատել նավթի պաշարները։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում