Ֆոն դեր Լեյենը կարող է անվստահության քվեարկության առաջ կանգնել. Politico
Աշխարհ
Եվրախորհրդարանում իշխող կոալիցիայի ներսում ճգնաժամը կարող է հանգեցնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկության: Այս կարծիքը հայտնել է Սոցիալ-դեմոկրատական խմբի փոխնախագահ Քրիստոֆ Քլերժոն Politico-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ եթե Եվրախորհրդարանի պատգամավորները չսկսեն իրենց տեսակետները կիսել Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ և ավելի շատ ժամանակ հատկացնել համատեղ աշխատանքին, առաջիկա ամիսներին կարող է քաղաքական ճգնաժամ սկսվել կուսակցությունների միջև վստահության պակասի պատճառով: Քլերժոն հավելել է, որ ապագայում խումբը կարող է դադարեցնել քվեարկել ԵՄ բազմամյա բյուջեի վերաբերյալ կամ դադարեցնել քվեարկել ֆոն դեր Լեյենի օգտին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում