Իրանի իշխանությունները հայտարարել են նավթի պահեստների վրա հարձակումներից հետո իրավիճակի կայունացման մասին
Աշխարհ
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կայունացրել են իրավիճակը նավթի պահեստների վրա հարվածներից հետո։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանում նավթի պահեստների վրա հարվածները քիմիական պատերազմ են Իրանի քաղաքացիների դեմ։
«Մեր նավթային ոլորտի գործընկերներին հաջողվեց արագորեն իրավիճակը վերադարձնել կայուն հունի», - ասել է Մոհաջերանին ճեպազրույցի ժամանակ, որի մի հատվածը հրապարակել է IRNA լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում