Թրամփը կարող է աջակցել Իրանի նոր առաջնորդի սպանությանը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է աջակցել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե նա չընդունի ԱՄՆ պահանջները, ինչպիսիք են միջուկային զենքի մշակումը, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Մարտի 9-ի գիշերը Իրանի փորձագետների խորհուրդը հաստատեց, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել է Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։
«Թրամփը խորհրդականներին ասել է, որ կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե նա պատրաստ չլինի զիջել ԱՄՆ պահանջներին, ինչպիսին է Իրանի միջուկային զենքի ծրագրի դադարեցումը», - հաղորդում է հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաներին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում