Հրդեհ՝ Կարբիի ձորում. կրակն ընդգրկել է մի քանի հեկտար տարածք
Հասարակություն
Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 ժամ է՝ Կարբիի ձորում բռնկված կրակի տարածման դեմ պայքարում են Կարբիի ձորում գործող հայտնի «Ավանգարդ Կարբի» հանգստյան գոտու աշխատակիցները, որոնց շնորհիվ նաև մեծ քանակի ծառեր են փրկվել
Խոտածածկ տարածքում առաջացած հրդեհը շատ արագ է տարածվում ու արդեն քաղաքացիներն ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և սպասում են, որպեսզի Արագածոտնի հրշեջ-փրկարարները ժամանեն հրդեհի վայր։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում