Կրեմլը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասները Իրանի հարցով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման իր առաջարկները։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
Պեսկովի խոսքով՝ Պուտինը Թրամփին փոխանցել է իր դիտարկումները և հնարավոր լուծումների տարբերակները, որոնք ձևավորվել են նաև Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ ունեցած հանդիպումների արդյունքներով։ Քննարկումը վերաբերում էր Մերձավոր Արևելքում աճող լարվածությանը և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և հնարավոր դիվանագիտական քայլերը։ Կրեմլի փոխանցմամբ՝ Մոսկվան շարունակում է հանդես գալ ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում